Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԽՄԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

Հուլիս 27,2005 00:00

ՏԽՄԱՐՆԵՐԻ
ՄՐՑՈՒՅԹ Օրերս Կանադայում կայացավ «Հիմարության համաշխարհային
մրցանակաբաշխությունը», որի արդյունքները հաշվվում են ինտերնետային քվեարկությամբ:
«Աշխարհի ամենահիմար մարդը» տիտղոսին, ի զարմանս կազմակերպիչների, արժանացավ ոչ թե
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, ում համարում էին մրցանակի ամենահնարավոր հավակնորդը, այլ
ամերիկացի պահպանողական լրագրողուհի Էնն Կոուլտերը: Սակայն Ջորջ Բուշն արդեն երկու
տարի անընդմեջ՝ 2003 եւ 2004 թվականներին հաղթել է մրցանակաբաշխությունում՝ համարվելով
«Աշխարհի ամենահիմար մարդը»: (Այնպես որ, Արտո Թունջ-Բոյաջյանն իր «Բուշ-Ապուշ» երգի
համար ուներ փաստացի հիմքեր): Այս տարի էլ նա ձեռնունայն չի մնացել, բացի այն, որ
երկրորդն է համարվել«Աշխարհի ամենահիմար մարդը» անվանակարգում, նա հաղթող է ճանաչվել
«Աշխարհի ամենահիմար արտահայտությունը» անվանակարգում: Նրա «Նրանք (տեռորիստները)
երբեք չեն դադարում մտածել այն մասին, թե ինչպես վնասեն Ամերիկային, ինչպես եւ՝ մենք»
միտքը համարվել է տարվա ամենատխմար արտահայտությունը: «Աշխարհի ամենահիմար
կառավարությունը» անվանակարգում հաղթող է ճանաչվել Կանադայի կառավարությունը, ինչը
մեծ ուրախություն է պատճառել մրցանակաբաշխության հեղինակներին՝ «մենք ոչ մեկից հետ
չենք մնում» պատճառաբանությամբ: Իսկ երբ նրանց իսկ «Հիմարության համաշխարհային մրցանակաբաշխությունը»
հաղթել է «Ամենահիմար մրցանակաբաշխություններ» անվանակարգում՝ ետ թողնելով «Օսկարը»,
«Գրեմմին» եւ այլք, նրանք ուղղակի ցնծացել են ուրախությունից: «Մենք բոլորս
տխմարներ ենք, բայց ոմանց պետք է հիշեցնել դա»՝ այս նշանաբանով կայացող «Հիմարության
համաշխարհային մրցանակաբաշխությունը», որ կայանում է 11 անվանակարգերում, հաղթողների
համար պատրաստել էր «Տխմարի ոսկե թասակներ»: Սակայն այն մասին, թե հաղթողներից որեւէ
մեկը կրել է այդ թասակը, թե ոչ՝ որեւէ տեղեկություն չունենք: Սեփ.
լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել