Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ

Դեկտեմբեր 09,2005 00:00

ՈՉ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ, ՈՉ ԷԼ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ» Հարցազրույց գրող Վահրամ Սահակյանի հետ – Ինչո՞ւ ձեր՝ www.vrayert..am ինտերնետային հանգույցը դարձավ www.vrayert..com – Ես ինքս որոշեցի սերվերները վերցնել օտար երկրում: Նախ մեզ մոտ կապը դանդաղ է աշխատում, հետո ի՞նչ գիտես, որ վաղը մի մասնակի պաշտոնյա կամ անբովանդակ անձ չի վիրավորվի ինչ-որ կատակից ու չի զանգահարի մեր պրովայդերներին, որ անջատեն սայթը: – Իսկ www.vrayert..am-ի ժամանակ եղե՞լ է նման դեպք: – Ոչ, որովհետեւ ես կոնկրետ մարդկանց մասին չեմ խոսել, թեեւ կան այդպիսիք: Օրինակ, ես ՕԵԿ-ի մասին ասում եմ, որ էնտեղ ընդամենը պորտֆելներ են բաժանվում, չի կարելի կուսակցություն բացել միայն փող աշխատելու եւ պաշտոններ բաժանելու համար…Մենք արդեն նկարահանել ենք պետական այրերի տները, դրանք ժամանակի ընթացքում տեղադրվելու են մեր սայթում: Ստալինյան ժամանակաշրջանում, օրինակ, հարցնում էին՝ էդ ունեցվածքը որտեղի՞ց: Ժողովրդին ծառայելու առաքելությունն իր վրա վերցրած անձը, եթե նման բան է անում, ուրեմն ազգի դավաճան է: Ռազմական պայմաններում նրանց գնդակահարում էին: Դառնանք www.vrayert.com-ին, այնտեղ կան բաժիններ՝ նվիրված ներկայացումներին, ժամանակակից հայ գրողներին, իմ գործերին, կա տեսասրահ, պատկերասրահ, ցուցասրահ, նկարներ, վիդեոներ, երաժշտություն: Հանգույցի այցելուները կարող են տեսնել, թե, օրինակ, ինչպես են խոսում փողոցում մարմնավաճառները, ինչպես են կաշառք վերցնում տեսուչները, Երեւանի լավ ու վատ տեղերը եւ այլն: Մեր երգիծական էջում կան կատակներ, օգտակար խորհուրդներ, անգամ սեւ հումոր: Օրինակ՝ «Երբեք մի զանգահարեք մեր քաղաքական գործիչներին, եթե ձեզ պետք է ՊպՉցՔՍՈ տՏ ՉօջՏՉց, հազար ու մի հիվանդություն կա»… Ինտերնետից օգտվելու էկոլոգիայի մասին էլ կա: Եթե մտնեք bnagir.am կամ ցանկացած հայկական հանգույց՝ կզարմանաք: Այնտեղ այնպիսի հայհոյանքներ կան, այնպիսի անհարգալից վերաբերմունք դեպի գրողները: Գրում են մարդիկ, ովքեր ընդամենը կոճակների տեղերը գիտեն…Հիմա աշխատում ենք մի ծրագրի վրա, իսկ առաջիկայում ցանկացած անվայելուչ խոսքի հանդիպելու դեպքում IP հասցեով Ազգային անվտանգությունը նրանց պատժելու է: – Որեւէ նամակում եղե՞լ է ձեզ համար ընդունելի, առողջ քննադատություն, թեկուզ «Թերիները» գրքի առիթով, որտեղ ձեր որոշ գնահատականներում չափազանց խիստ եք: – Ես ընդունում եմ, որ որոշ բաներ չափազանցված են…Բաներ կան, որ ինձ համար էլ են անընդունելի: Բայց քանի որ, իմ կարծիքով, գտնվում ենք պատերազմական իրավիճակում, երբ ցածրախավ անձանց խաբելով որոշ կարիերիստներ իրենց գործն են առաջ տանում, ստիպված եմ լինում հարվածն ավելի ուժեղ խփել: Պինոչետը ժամանակին ամենախելոք բանը արեց՝ իր երկիրը փրկեց շատ քիչ զոհ տալով: Լավ կլինի Հայաստանում էլ մի քանիսը պատժվեին: Մի տեսեք ի՞նչ վիճակում է մեր քաղաքը, եթե քաղաքապետը չի արգելում փողոցում բանջարեղենի վաճառքը, եւ այդ բանջարեղենից օգուտ է գալիս, ուրեմն բանջարեղենը օգուտ է տալիս բանջարեղենին… – Կուզենայի՞ք լինել Երեւանի քաղաքապետ: -Ոչ, բայց կուզենայի, որ երկիրը լիներ միապետություն, ես էլ լինեի վարչապետը: -Դուք քանիցս ֆաքս եք ուղարկել մշակույթի նախարարին, ի՞նչ էր ձեր ուզածը: – Ես ֆաքս ուղարկեցի այն մասին, որ պետք է կանխել համատարած ռաբիսությունը, չպատասխանեցին, հետո այլ բովանդակությամբ ֆաքսեր ուղարկեցի: Էլի ոչ մի արձագանք: Ինձ թվում է՝ մշակույթի նախարարության կարիք այս երկրում ընդհանրապես չկա, բավական կլիներ ստեղծագործող անհատներից, արվեստագետներից բաղկացած հանձնախումբը: – Ձեր կարծիքով ինչո՞ւ են հաճախ մտավորականները ծախվում: – Մտավորականությունը տարբեր շերտերի է բաժանված, նրանց մեջ էլ կան ենթաճյուղեր, ենթախավեր, ֆոլդերներ, ինչպես կոմպյուտերի մեջ: Նրանց մեջ էլ է վիրուս ընկել: Ես չեմ ուզում նրանց արդարացնել պետական մրցանակներ ստանալու համար, ինչպես մարմնավաճառներին են արդարացնում…. Զայրանում եմ, որ գրողը, կոմպոզիտորը կամ դերասանը հայտարարում են, թե թատրոն չեն գալիս, իրենց գրքերը չեն կարդում, իրենց չեն լսում: Ուրեմն վա՛տ են աշխատում: Ինչ վերաբերում է ստեղծագործական միություններին, բոլորը պետք է վերանան: Օրինակ, եթե Գրողների միության տեղը սուպերմարքեթ բացվեր, ես ավելի ուրախ կլինեի, որովհետեւ այն այսօր ոչնչի չի ծառայում: Ինչի՞ է պետք այդ միությունը, ախր ոչ մի երկրում այդպիսի բան չկա: Շաբաթը մեկ հավաքվում են, մեռած գրողների հոբելյաններ նշում ու փոքր մեդալներ տալիս իրար: Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել