Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը». «Հայաստան» խմբակցություն

Նոյեմբեր 10,2026 23:07 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռեցնելու, մեկուսացնելու և պատժելու գործիքի։ Այսօր արդեն այդ քաղաքականության հետևանքները հանգեցնում են անդառնալի մարդկային ողբերգությունների։

Այսօր վաղ առավոտյան հասարակությունը ցնցվեց հերթական ողբերգական լուրից․ քրեակատարողական հիմնարկում մահացել է 46-ամյա Արսեն Գևորգյանը։

Ականատես ենք հերթական մարդկային ողբերգությանը, որը տեղի է ունենում իրեն ժողովրդավար հռչակած, սակայն ընդդիմախոսների նկատմամբ համատարած ռեպրեսիաներ իրականացնող իշխանության օրոք։

Արսեն Գևորգյանի մահը ևս մեկ անգամ ի ցույց է դնում քաղաքական հետապնդումների մարդկային ծանր հետևանքները և դրանց համար պատասխանատվության անհրաժեշտությունը։

Անազատության մեջ շարունակում են մնալ ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդներ, այլախոհներ։

Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որոնց գործողությունները դառնում են առավել սանձարձակ, երբ բացակայում է միջազգային հանրության հակազդեցությունը։

Ցավակցում ենք Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և «Ուժեղ Հայաստանի» մեր գործընկերներին՝ այս ողբերգության կապակցությամբ։

 

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել