Լրահոս
Օրվա լրահոսը

մասնակցելու արդեն միջազգային մրցաշարի: ԱՐԵՎ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Դեկտեմբեր 20,2005 00:00

ԱԿՏԻՎ ՄՐՑԱՊԱՅՔԱՐ Օրերս «Արենա» մարզական եւ զվարճանքի համալիրում ավարտվեց «Արենայի» գավաթի համար բոուլինգի առաջնությունը լրագրողների միջեւ: Այն համատեղ նախաձեռնել էին համալիրի տնօրինությունը եւ «Միր սպորտա» հանդեսը: Ինչպես եւ նախատեսված էր՝ գլխավոր եզրափակիչին նախորդեց առաջնության երրորդ փուլը, որին մասնակցեց լրատվամիջոցների 19 լրագրող: Այս, ինչպես նաեւ առաջին երկու փուլերում ակտիվությամբ առանձնացավ «Առավոտ» օրաթերթը: Ասենք, որ միայն երրորդ փուլում մասնակիցներից ինը ներկայացնում էր «Առավոտը»: Եվս մեկը նախկին առավոտցի էր: Այստեղ մրցանակային եռյակը կազմեցին Վահրամ Բաղդասարյանը («Ֆոտոլուր»), Հարություն Մանսուրյանը («Ինտերնյուս») եւ Արեւ Բարսեղյանը («Առավոտ»): Իսկ մեր գործընկերուհի Լուսինե Մարգարյանը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեջ ամենից շատ միավոր վաստակելով՝ արժանացավ հատուկ մրցանակի: Կարճատեւ ընդմիջումից հետո մրցուղիները տրամադրվեցին գլխավոր եզրափակիչի մասնակիցներին: Իսկ նրանք բոլոր փուլերում լավագույն եռյակը կազմած լրագրողներն էին: Համառ պայքարի արդյունքների ամփոփումից հետո հայտնի դարձավ, որ առաջին տեղը գրավել է մեր մարզական էջի պատասխանատու Աշոտ Հակոբյանը: Նրան ընդամենը երկու միավորով զիջեց «Չորրորդ իշխանության» ներկայացուցիչ Մհեր Ղալեչյանը: Եռյակը եզրափակեց ֆոտոլուրցի Վահրամ Բաղդասարյանը: Առաջնության ավարտին «Միր սպորտա» հանդեսի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Բոյկոն, որը նաեւ 10 կեգլիանոց բոուլինգի նորաստեղծ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է, հայտարարեց, որ նախատեսվում է արդեն հունվարին անցկացնել հանրապետության անդրանիկ բաց առաջնությունը, որի արդյունքներով կկազմավորվի մի թիմ, որը կմեկնի Հունաստան՝ մասնակցելու արդեն միջազգային մրցաշարի: ԱՐԵՎ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031