Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաճախ

Հունվար 14,2006 00:00

«Հաճախ քաշեք զուգարանի ջուրը» Կոչ է անում կինոբեմադրիչ Տիգրան Խզմալյանը Երեկ «Հայելի» ակումբում բեմադրիչներ Արմեն Մազմանյանը, Տիգրան Խզմալյանը եւ նկարիչ Արթուր Մարտիրոսյանը լրագրողներին ներկայացրին իրենց վերաբերմունքը Երեւանի ճարտարապետական նոր լուծումների վերաբերյալ: Հյուրերի կարծիքով, ներկայիս Երեւանը կորցրել է իր դեմքը՝ վուլգար, չտրամաբանված, անհեթեթ կառույցների պատճառով: Օրինակ, Ա. Մազմանյանին նյարդայնացնում են հատկապես Կամերային երաժշտության տան դիմացի չորս կրպակները, Բժշկական ուսումնարանի դիմացի «անճաշակ, շուշաբանդով» բուդկաները: Իսկ Տիգրան Խզմալյանի համոզմամբ, մեր քաղաքացիների հագած սեւ հագուստներն ու միանման սանրվածքները հենց մեր ազգի ինքնադիմանկարն են: Ըստ Խզմալյանի, քաղաքն այժմ անցել է մանր բուրժուաների ձեռքը. «Երեւանը սարքել են քառակուսի կուբիկներ՝ բուրժուացված շուշաբանդերով: Նորակառույց շենքերը սեյֆեր կամ բանտախցեր են հիշեցնում: Քաղաքը օր օրի սպանվում է՝ դառնալով խրտվիլակ: Հայերը ինչ-որ տեղ հասան իրենց մուրազին»: Իրավիճակը փոքր-ինչ մեղմելու համար Մազմանյանը նկատեց, թե լավ շինություններ էլ կան, բայց վատն այնքան շատ է, որ չարժե լավով հպարտանալ: Օրինակ՝ նրան դուր են գալիս Հաղթանակի կամրջից դեպի քաղաքապետարան տանող տարածքի ճարտարապետական լուծումները: Չնայած վերջինիս՝ իրավիճակը մեղմելու հորդորներին, Խզմալյանն այնուամենայնիվ խոստովանեց, որ Երեւանը ամենեւին էլ իսկական երեւանցիներին չի պատկանում: Արվեստագետի դիտարկմամբ, «1988-ից հետո կորել է քաղաքացիական հասարակությունը, եւ որեւէ խնդիր լուծելու համար անհրաժեշտ է վերականգնել այն»: «Հայ ազգը մի ընտանիք է` տուն, որտեղ տարիներ շարունակ կեղտ է կուտակվել, չի քաշվել զուգարանի ջուրը, ամանները չեն լվացվել: Պետք է ժամանակ առ ժամանակ քաշել այդ ջուրը, մենք արդեն բորբոսնել ու հոտել ենք եւ մեղավորն էլ մենք ենք: Ամեն մեկը մտնում է իր խուցն ու լռում»,- ահազանգեց Տիգրան Խզմալյանը: Արմեն Մազմանյանն էլ խորհուրդ տվեց այս կամ այն պաշտոնյային մեղադրելու փոխարեն վերջապես մտածել «ի՞նչ անելու» ուղղությամբ, քանի որ այս իրավիճակի համար մեղավոր ենք ազգովի: «5000-10000 դրամով գնում ընտրում ենք: Եվ այդ կերպ իրավունք տալիս, որ մեր ընտրած մարդիկ իրենց ուզածի պես վարվեն բոլորիս հետ»,- նշեց Ա. Մազմանյանը: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031