Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԴ ՎԱՃԱՌՈՂԸ

Օգոստոս 29,2007 00:00

\"\"

Այդպես է կոչվում ռուս գրող Ալեքսանդր Բելյաեւի ֆանտաստիկ վիպակը, որը լույս է տեսել շուրջ 80 տարի առաջ: Այդ գործում խարազանվում է ագահ կապիտալիստը, որը ցանկանում էր օդի մենաշնորհ ձեռք բերել: Սակայն ոչ մի ֆանտաստի մտքով անգամ չէր անցնի, որ 21-րդ դարում հայ ձեռներեցները նույնպես կորոշեն Երեւանի Վերնիսաժում իրենց հայրենակիցների վրա ծախել Հայրենիքի կոնսերվացված օդը (լուսանկարում), որի պարունակությունն է (ըստ տուփի մակագրության)՝ Երեւանի օդը՝ 20%, լեռնային օդը՝ 25%, Սեւանի գոլորշին 10% , հյուրընկալության ոգին՝ 35%, լավաշի հոտը՝ 5%, հարեւանի խորովածի հոտը՝ 5%: Ապրանքը խորհուրդ է տրվում օգտագործել Հայաստանի սահմաններից դուրս՝ կարոտախտի դեպքում: Սփյուռքահայ հայրենասեր տուրիստները այս տուփը կարող են ձեռք բերել 1000 դրամով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել