Լրահոս
Օրվա լրահոսը

7-րդը՝ Ռուսաստանի առաջնությունում

Հոկտեմբեր 03,2007 00:00

Մոսկվայի «Կռիլատսկի» օլիմպիական հեծանվահրապարակում ավարտվել է հրապարակային հեծանվավազքի մինչեւ 16 տարեկանների Ռուսաստանի բաց առաջնությունը: Ուժեղների «A» խմբում ընդգրկված «Հայաստան» մարզական միության սան, մայրաքաղաքի N102 դպրոցի աշակերտ Սուրեն Պետրոսյանը 80 հեծանվորդների 7 փուլերից բաղկացած պայքարում գրավել է 7-րդ տեղը՝ առաջատարին զիջելով ընդամենը երեք հարյուրերորդական վայրկյանով: Ընդ որում, Սուրենը չորս առաջին փուլերում եզրագիծը հատել է 4-րդը: Մասնագետների մեկնաբանությամբ, հայ հեծանվորդին հաղթել չի հաջողվել հրապարակային ժամանակակից հեծանիվ չունենալու պատճառով: Այդուհանդերձ, սա միջազգային ասպարեզում Սուրեն Պետրոսյանի առաջին լուրջ հաջողությունն է հրապարակային հեծանվավազքում (նա մասնագիտանում է խճուղայինում), որը գնահատել են նաեւ կազմակերպիչները: Նրանց հրավերով պատանին այժմ ուսումնամարզական հավաքում է գտնվում Մոսկվայում գործող մարզաձեւի միջմայրցամաքային կենտրոնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել