Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱՇՏՊԱՆԸ ԱՊՇԱԾ ԷՐ

Հոկտեմբեր 10,2007 00:00 Share

\"\"

Շիրակցի կանանց, բանտարկյալների, տնակային պայմաններում ապրողների իրավունքների վիճակին անձամբ ծանոթանալու նպատակով երեկ մարզի մի քանի կառույցներ՝ Արթիկի քրեակատարողական հիմնարկ, Գյումրիի քաղաքապետարան, ոստիկանություն, ծերանոց ու Ավտոկայանի տնակային թաղամաս այցելեց Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Մտնելով մի քանի տնակներ ու զրուցելով անօթեւան բնակիչների հետ՝ մարդու իրավունքների հանձնակատարը չթաքցրեց իր զարմանքը՝ ասելով. «Այն, ինչ տեսա, ողբերգական է, մարդիկ 19 տարի անց դարձյալ ապրում են այսպիսի պայմաններում: Նորմալ պայմաններում ապրելը բնականաբար մարդու հիմնական իրավունքներից մեկն է, խոսքը ընդամենը արժանապատիվ բնակարանի մասին է, շքեղության մասին չէ, մարդիկ պետք է ունենան ջուր, սանիտարական տարրական պայմաններ, պաշտպանված լինեն առնետներից»:
Մանրամասները՝ հաջորդ համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031