Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՀԱՇՎՈՎ

Հոկտեմբեր 19,2007 00:00

\"\"Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2008 թվականի առաջնության 1-ին որակավորման փուլի շրջանակներում Բրյուսելում 0:3 հաշվով պարտություն կրեց Բելգիայից: Սակայն դա չանդրադարձավ «A» խմբի մրցաշարային աղյուսակում մեր ընտրանու զբաղեցրած 6-րդ տեղի վրա: Նույն խմբում Ադրբեջանը սեփական հարկի տակ 1:6 խոշոր հաշվով տանուլ տվեց Սերբիային, իսկ Ղազախստանը տանը զիջեց Պորտուգալիային՝ 1:2: Տուրում Լեհաստանն ու Ֆինլանդիան ազատ էին:

«A» խմբի մրցաշարային աղյուսակ:

1. Լեհաստան 12 7 3 2 20-10 24

2. Պորտուգալիա 12 6 5 1 23-10 23

3. Սերբիա 12 5 5 2 19-9 20

4. Ֆինլանդիա 12 5 5 2 11-6 20

5. Բելգիա 12 4 3 5 13-14 15

6. Հայաստան 10 2 3 5 4-11 9

7. Ղազախստան 12 1 4 7 10-20 7

8. Ադրբեջան 10 1 2 7 5-25 5

Նոյեմբերի 17-ին կայանալու են Պորտուգալիա-Հայաստան, Լեհաստան-Բելգիա, Սերբիա-Ղազախստան, Ֆինլանդիա-Ադրբեջան հանդիպումները:

Մինչեւ 21 տարեկանների մեր հավաքականը, խաղալով Չեխիայում, նույնպես դաշտի տերերից երեք անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը: Մեր թիմը, որ ընդգրկված է «B» խմբում, հինգ հանդիպումներում վաստակել է 4 միավոր եւ ընթանում է մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 4-րդ հորիզոնականում: Հայաստանի երիտասարդական հավաքականը հաջորդ խաղն անցկացնելու է ետնապահի՝ Լիխտենշտեյնի իր հասակակիցների հետ: Խաղը կայանալու է մրցակցի դաշտում:

Մեր կանայք աշխարհում

117-րդն են

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻՖԱ) տղամարդկանց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հերթական աղյուսակը հրապարակելու է հոկտեմբերի 24-ին: Իսկ մինչ այդ նույն մարզական կազմակերպության ինտերնետային պաշտոնական կայքում տպագրվել է կանանց հավաքականների ցուցակը՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ: Հայաստանը նահանջել է մեկ քայլով եւ գտնվում է 117-րդ տեղում (ՈՒԵՖԱ-ի վարկանիշով՝ 45-րդ հորիզոնական): Իսկ լավագույն տասնյակը կազմում են հետեւյալ երկրները: 1. Գերմանիա, 2. ԱՄՆ, 3. Բրազիլիա, 4. Շվեդիա, 5. Նորվեգիա, 6. Կորեա, 7. Ֆրանսիա, 8. Դանիա, 9. Կանադա, 10. Անգլիա:

Ինչպես տեսնում ենք, ի տարբերություն տղամարդկանց, կանանց ֆուտբոլն աշխարհում ավելի հավասարաչափ է տարածված: Դրա համար էլ լավագույն տասնյակում տեղ ունեն թե Եվրոպայի, թե Հյուսիսային, Կենտրոնական եւ Հարավային Ամերիկաների եւ թե Ասիայի երկրների ընտրանիները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031