Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Ապրիլ 26,2008 00:00

«Բիլայնը»՝ ՀԱՕԿ-ի գլխավոր հովանավոր

\"\"Երեկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եւ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի միջեւ, որը ներկայումս հեռահաղորդակցության ծառայություններ է մատուցում «BeeLine» ապրանքանիշով, հովանավորչական համաձայնագիր ստորագրվեց: Համաձայնագիրը ստորագրեցին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ու «BeeLine»-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գենադի Կալգաշկինը:

Համագործակցության հուշագիր ստորագրվեց նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ «BeeLine»-ի միջեւ:

Պայքարը դեռ շարունակվում է

Թենիսի «Master Class» ակումբի կորտերում շարունակվում է «Fed Cup»-ի Եվրոաֆրիկյան գոտու երրորդ ենթախմբի կանանց ոչ պաշտոնական առաջնությունը, որին մասնակցում է 11 երկիր: Ֆեդերացիայի մամուլի խոսնակ Արեւ Ուդումյանը երեկ տեղեկացրեց, որ Հայաստանի հավաքականը, որն ընդգրկված է «B» խմբում, կայացած չորս հանդիպումներից երեքում հաղթել է մրցակիցներին՝ պարտվելով միայն Մարոկկոյին: Հիշեցնենք, որ այս առաջնությունում միայն երկու հաղթող թիմերն են («A» եւ «B» խմբերի) հաջորդ տարի «Fed Cup»-ի երկրորդ ենթախմբում հանդես գալու իրավունք ստանալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել