«ՀԱՊԿ-ի մասով ես կարծում եմ, որ վարչապետը հստակ հայտնել է դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ի նկատմամբ մեր հետաքրքրությունները սպառված են։ Դրա վառ ցուցանիշն է առնվազն խորհրդարանական մակարդակում, որ բյուջեի քննարկման ընթացքում մենք արդեն չորրորդ տարին չենք հաստատում մեր բյուջեն, մենք որևէ բարձրաստիճան պաշտոնում մեր թեկնածուներին չենք առաջադրում, որովհետև ՀԱՊԿ-ի դիրքորոշումը անընդունելի է։ Եվ գիտեք, կարելի է սպասել մեկ տարի, երկու տարի, բայց ՀԱՊԿ-ը այլևս սպառել է, և այն դիրքորոշումը, որը ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։
Հիշեցնենք, երեկ Հայաստանը ՀԱՊԿ-ում զրկվեց ձայնի իրավունքից։
Հարցին՝ հաջորդը լինելու է ԵԱՏՄ-ի՞ց Հայաստանի դուրս գալը, Սոնա Ղազարյանը պատասխանեց․ «ԵԱՏՄ-ի մասով չկա նման գործիքակազմ, և երբ որ Հայաստանի Հանրապետությունը որոշում կայացնի, թե որ մաքսային միության անդամ է ուզում լինել և որից դուրս գալ, այդ մասին վստահաբար դուք կտեղեկանաք»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ




















































