Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմությունը ստեղծել է «ոչ»-ի շտաբը, որովհետև իրենք էլ վստահ չեն, որ իրենց կուսակիցներից որոշները կողմ են քվեարկելու Սահմանադրության նախագծին»․ Սոնա Ղազարյան

Նոյեմբեր 12,2026 13:07 Share
Աջակցեք aravot.am-ին

«Իմ վերջին յոթ տարիների փորձառությունը ինձ իրավունք է տալիս ժպիտով մոտենալ այդ միավորման փաստին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ պատասխանելով ընդդիմության միավորման մասին հարցին։

Ընդդիմության միավորման համատեքստում հարց հնչեց նաեւ նոր Սահմանադրության մասին։

Սոնա Ղազարյանի պատասխանը հետեւյալն էր․ «Երբ որ տեքստը հրապարակվի, և այդ ժամանակ ամբողջ ընդդիմադիր, առնվազն խորհրդարանական բոլոր ուժերը պետք է պատասխան տան, թե ինչպես են բացատրում՝ ինչո՞ւ է, օրինակ, իրենց պատկերացմամբ Ալիևը ուզում ունենալ ավելի ժողովրդավար երկիր իր հարևանությամբ, ինչո՞ւ է ուզում, որ, օրինակ, ընդդիմությունը օժտվի ավելի կարևոր մեծ լիազորություններով, ինչո՞ւ է ուզում, որ իրավունքները պաշտպանված լինեն։ Այս նախահարձակը՝ ըստ էության, որ ընդդիմությունը նախաձեռնել է, մի նպատակ ունի՝ ժողովրդի ուշադրությունը շեղել բուն տեքստից, որը մենք առաջարկում ենք մեր քաղաքացիներին՝ ունենալու ավելի բարեկեցիկ և զարգացող Հայաստանի Հանրապետություն։ Մանիպուլյացիաները, որ անում է ընդդիմությունը, շատ կարճ կյանք ունեն, և տեքստի հրապարակման հետ մեկտեղ կչեզոքանան։ Բայց ակնհայտ է, որ ընդդիմությունը ստեղծել է «ոչ»-ի շտաբը հավանաբար, որովհետև իրենք էլ վստահ չեն, որ իրենց կուսակիցներից, գործընկերներից որոշները կողմ են քվեարկելու այս նախագծին»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30