Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին ընթերցմամբ քննարկման է դրվել հանրաքվեի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով

Նոյեմբեր 12,2026 15:11 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 12-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով։

Այն ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը։ Փոխնախարարը հայտնել է, որ առաջարկվող փոփոխությունները տեխնիկական բնույթի են: Առաջարկվում է նշված օրենքներից հանել ոչ արդիական կարգավորումներն ու ձևակերպումները։ Մասնավորապես, օրենքի մի քանի հոդվածներից առաջարկվում է հանել «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» բառերը՝ դրանք փոխարինելով «պաշտոնական հրապարակում» ընդհանուր ձևակերպմամբ։

Փաթեթով առաջարկվող փոփոխությունների արդյունքում կխմբագրվեն խնդրահարույց, ոչ արդիական կարգավորումները, օրենսդրական ակտերում ամրագրված դրույթներն ամբողջապես կհամապատասխանեցվեն միմյանց, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին։

Հանձնաժողովի անդամ Նոնա Հովհաննիսյանը դրական է գնահատել առաջարկվող փոփոխությունները, գործընկերներին հորդորել կողմ քվեարկել։

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը։

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել