Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր Զովք»-ի մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է

Նոյեմբեր 12,2026 13:02 Share
Աջակցեք aravot.am-ին

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից «Նոր Զովք» ՍՊ ընկերությանը պատկանող հացի, հացաբուլկեղենի, հրուշակեղենի և մսային կիսաֆաբրիկատների արտադրամասում (ք․ Երևան, Ա․ Բաբաջանյան 52 շ․, 140 խանութ) իրականացված վերահսկողության ընթացքում նմուշառված մի շարք արտադրատեսակներ տրվել են լաբորատոր փորձաքննության. արդյունքում արձանագրվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք:
‼️ Ի մասնավորի՝ «Դոնաթսներ», «Էկլեր» և «Նրբաբլիթ մսով (տավարի)» արտադրատեսակների նմուշները՝ «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէների քանակ) և «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), «Տորթ» արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ», իսկ «Հոթ դոգ» արտադրատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱնՄՔ» ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Նոր Զովք»-ի հացի, հացաբուլկեղենի, հրուշակեղենի և մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Դոնաթսներ», «Էկլեր», «Տորթ», «Նրբաբլիթ մսով (տավարի)», «Հոթ դոգ» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:
Ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և նշված արտադրատեսակները համապատասխանեցնել Մաքսային միության օրենսդրության պահանջներին:
Խախտումների վերացման համար ժամկետ է սահմանվել:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30