Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆԱԿ ԿՆՈՋ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Փետրվար 14,2009 00:00

Կյանքի ընկերուհի չունեցող տղամարդուն կոչում են «նախանձելի ամուրի», իսկ զուգընկեր չունեցող կինը համարվում է միայնակ եւ դժբախտ: Իրավիճակը, իրոք, զավեշտալի է: Կարծում ենք՝ այո, բայց նայած թե ո՞ր տեսանկյունից է դիտարկվում երեւույթը: Կան մարդիկ, որոնք լավատես են եւ դրան նայում են վարդագույն ակնոց կրողի լայն բացված աչքերով:

Կինը միայնակ չէ, նա ազատ է, քանի դեռ.

– ապրում է սեփական աշխարհում, որտեղ բազում հնարավորություններ ու հեռանկարներ կան,

– կարող է զվարճանալ եւ հանգստանալ ցանկացած համակրելի սուբյեկտի հետ՝ առանց խղճի խայթից տանջվելու, չտառապելով խանդի նոպաներից,

– ցանկության դեպքում կարող է անել այն ամենը, ինչ կհղանա նրա գլխում, որքան էլ այդ գաղափարը էքստրեմալ ու հիմար թվա,

– տանը կարող է իրեն թույլ տալ շրջել՝ մազերը փաթաթած ու ցեխով պատրաստված դիմակը դեմքին, եւ ողջ օրը չկանգնել գազօջախի առջեւ,

– կարող է տուն բերել ում ցանկանա՝ միաժամանակ զերծ մնալով նրա ոչ սթափ վիճակում գտնվող ընկերության հետ շփումներից,

– կարող է պահել ցանկացած ընտանի կենդանի, եւ ոչ մեկը չի ասի. «Ինչո՞ւ ես տուն բերել այս զզվելի արարածին»,

– կարող է ազատորեն ծախսել սեփական քրտինքով վաստակած ողջ գումարը՝ սեփական հաճույքների վրա,

– կարիք չունի հաշվետվություն ներկայացնելու իր թանկ ժամանակի յուրաքանչյուր րոպեի համար, որն անց է կացվել տան պատերից դուրս…

Ահա այսպես: Իսկ դուք ասում եք՝ «միայնակ»…

Հավանաբար, յուրաքանչյուր կին, որն իրեն միայնակ չի համարում, կարող է բազում առիթներ գտնել իր ազատության եւ ուրախանալու համար, իսկ այս ցուցակը դարձնել «շարունակելի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել