Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Լաս-Վեգասում աշխարհի առաջնության եզրափակչում են

Հոկտեմբեր 13,2026 10:50 Share
Աջակցեք aravot.am-ին

Լաս-Վեգասում հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը պայքարի մեջ ներգրավված Հայաստանի հավաքականի չորս ըմբիշներից երկուսը մտել են եզրափակիչ:

Գասպար Տերտերյան

72 կգ քաշային կարգում Գասպար Տերտերյանը սկսելով 1/8 եզրափակչից՝ պարտության է մատնել վրացի, ռուս ու կոլումբիացի մրցակիցներին եւ այսօր ոսկե մեդալի համար գոտեմարտելու է Ղազախստանի ներկայացուցիչ Յուսուֆ Աշրապովի հետ:

Մարտիկ Պետրոսյան

Մարտիկ Պետրոսյանը իր թիմակցից մեկ գոտեմարտ ավելի է անցկացրել: Նա 82 կգ քաշային կարգում հաջորդաբար առավելության է հասել սերբ, ուզբեկ, ղազախ եւ շվեդ մրցակիցների նկատմամբ եւ չեմպիոնության համար գոտեմարտելու է իրանցի Աբդուլֆազլ Մոհմեդիի հետ:

Յուրիկ Հովեյան

Բրոնզե մեդալի հավակնություն ունի 67 կգ քաշային Յուրիկ Հովեյանը: Սակայն մինչ այդ նա դեռ պետք է հաղթահարի ղրղզ Բայաման Կարիմովի արգելքը սփոփիչ գոտեմարտում:

Լաս-Վեգասում մեդալի համար պայքարում մեր թիմը նաեւ կորուստ է ունեցել ի դեմս 97 կգ քաշային Ռուբեն Գեւորգյանի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել