Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետի և փոխքաղաքապետերի աշխատավարձերի բարձրացման հարցը մնաց չզեկուցվող

Հոկտեմբեր 13,2026 10:55 Share
Աջակցեք aravot.am-ին

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանն այսօր ավագանու նիստում առաջարկեց օրակարգում ընդգրկված 18-րդ հարցը, որը վերաբերում է քաղաքապետի, փոխքաղաքապետերի ու քաղաքապետարանի այլ աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը, դարձնել զեկուցվող, որպեսզի քաղաքացիներն էլ տեղեկանան այդ մասին։

Թորոսյանը նկատեց, որ հունվարից քաղաքապետի ու փոխքաղաքապետերի աշխատավարձերը կտրուկ բարձրանալու են։ Նա նաև նշեց, որ նախատեսվում է 30 տոկոսով բարձրացում։

Թորոսյանին հակադարձեց ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

«Որևէ տոկոսով այսօր աշխատավարձերի բարձրացում տեղի չի ունենում։ Չեմ հասկանում՝ ինչ նկատի ունենք տոկոս ասելով։ Մենք այսօր ընդամենը ֆիքսելու ենք գործակիցները, որոնցով հնարավոր կլինի հաշվարկել աշխատավարձերի չափերը բյուջեով»։

Արձագանքեց նաև «Մայր Հայաստանի» ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանը։

«Աշխատավարձերը թե՛ գործակցով կհաշվեն, թե՛ հարգանքի տուրքով, փաստացի հունվարից տեղի է ունենալու աշխատավարձերի բարձրացում, այնպես որ միանում ենք այդ առաջարկին։ Գտնում ենք, որ 18-րդ հարցը պետք է դառնա զեկուցվող, ու հանրությունը տեղեկանա, թե ինչի մասին է խոսքը»։

Առաջարկը դրվեց քվեարկության, որի արդյունքում որոշվեց, որ աշխատավարձերի բարձրացման հարցը կմնա չզեկուցվող։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031