Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ ՏԵՂ Է ԳՆԵԼ

Մարտ 27,2009 00:00

\"\"71-ամյա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը Մոսկվայի Վոստրյակովսկի գերեզմանոցում տեղ է գնել: Ըստ «life»-ի, նա ասել է, որ ինքն ուզում է հավերժական հանգիստը վայելել մոր մոտ՝ Վոստրյակովսկի գերեզմանոցում: «Դա մեր ընտանեկան գերեզմանոցն է: Իմ սիրելի թոռնիկներին ես պատմում եմ մեր ընտանիքի մասին, տանում եմ նրանց գերեզմանոց՝ խոնարհվելու պապիկի ու տատիկի հիշատակի առաջ»,- պատմել է Իոսիֆ Կոբզոնը: ponorama.am-ը նշում է, որ գնման փաստաթղթերի կազմման գործընթացը երգիչը սկսել է մարտի սկզբներից: Հատկանշական է, որ գործընկերներին զարմացրել է Կոբզոնի ընտրությունը, քանզի Վոստրյակովսկի գերեզմանոցն այդքան էլ հեղինակավոր չէ, իսկ Կոբզոնը Պետդումայի պատգամավոր է, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ: «Շատերը կարծում էին, որ դա կլինի բավականին մոդայիկ Նովոդեւիչյե գերեզմանոցը, բայց ես հստակ որոշել եմ, որ դա լինելու է Վոստրյակովսկի գերեզմանոցը»,- ասել է Կոբզոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել