Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է 300 ՑՈՒՑԱՐԱՐ

Ապրիլ 04,2009 00:00 Share

Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է 300 հոգու, որոնք բողոքի ակցիաներ էին անցկացնում Ստրասբուրգում՝ երեկ սկսված ՆԱՏՕ-ի համաժողովի առթիվ: Ըստ lenta-ru-ի, ձերբակալությունները տեղի են ունեցել ցուցարարների եւ իրավապահների բախումներից հետո: Այդ ընթացքում ոստիկանությունը ստիպված է եղել օգտագործել արցունքաբեր գազ: Դիմակներ հագած բողոքի ակցիայի մասնակիցները ապրիլի 2-ին անցել են Ստրասբուրգի կենտրոնով՝ վառելով աղբի դույլերը եւ ջարդելով ավտոբուսների կանգառները: Այնուհետեւ ոստիկանությանը հաջողվել է ետ մղել ցուցարարներին իրենց ճամբարը, որը գտնվում է քաղաքի ծայրամասում: Բախումների ժամանակ տուժել է գերմանացի մի ֆոտոթղթակից: ՆԱՏՕ-ի հոբելյանական նստաշրջանը տեղի էր ունենում ապրիլի 3-4-ին՝ Ստրասբուրգում եւ գերմանական Կել եւ Բադեն-Բադեն քաղաքներում: Հանդիպմանը մասնակցելու է ալյանսի անդամ 28 երկիր՝ ներառյալ վերջերս ընդունված Խորվաթիան եւ Ալբանիան: Ֆրանսիայում համաժողովի անվտանգությունն ապահովում է 25 հազար ոստիկան, իսկ բողոքի մասնակիցների թիվն, ըստ որոշ գնահատականների, կազմում է մի քանի տասնյակ հազար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել