Լրահոս
Օրվա լրահոսը

Խոզի գրիպի դեմ փորձարկումներ են անում

Օգոստոս 11,2009 00:00

ԱՄՆ-ում արդեն փորձարկում են H1N1 վիրուսի դեմ պատվաստանյութը: Ըստ «Ռիա-նովոստիի», «խոզի գրիպի» դեմ փորձարկումները երեկ մեկնարկել են ԱՄՆ-ի բժշկական հաստատություններում եւ կլինիկաներում:

Վարակը կանխելու փորձակումների համար անհրաժեշտ են հազարավոր կամավորներ: Նրանք, ովքեր պատրաստ են պատվաստվելու համար, պետք է պատվաստվեն 21 օրվա տարբերությամբ, որպեսզի հաջորդ ամիս արյան հետազոտությունից պարզվի, թե պատվաստվածի իմունային համակարգը որքանո՞վ է պատրաստ պայքարել վարակի դեմ: Չնայած պատվաստանյութի փորձարկմանը, հոկտեմբերին ԱՄՆ-ում սպասում են «խոզի գրիպի» հերթական բռնկում:

Նշենք, որ աշխարհում, պաշտոնական տեղեկատվության համաձայն, H1N1-ով արդեն վարակվել է 134.503 մարդ, իսկ 816 մարդ մահացել է:

«Խոզի գրիպի» վարակվածության դեպքեր են գրանցվել նաեւ Ռուսաստանում եւ Վրաստանում: Իսկ Հայաստանում վարակվածության դեպքեր չեն եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31