Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն Վրաստանին մենակ չի թողնի

Սեպտեմբեր 23,2009 00:00

\"\"BBC-ի մատուցմամբ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ հանդիպման ընթացքում վերջինիս հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները այսուհետ եւս իր ուժերի ներածին չափով անելու է ամեն ինչ, որպեսզի միջազգային հանրության անդամ պետությունները չճանաչեն Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը: ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնի փոխանցմամբ, Քլինթոնը շեշտել է, որ ԱՄՆ-ն հետեւողական եւ վճռական է Վրաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պաշտպանության հարցում, եւ հստակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ճանաչում եւ չի ճանաչի Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը: «ԱՄՆ-ն չի պատրաստվում այս հարցում Վրաստանին մենակ թողնել: Չնայած Ռուսաստանի ճնշումներին՝ հասնել աշխարհում այդ հանրապետությունների անկախության ճանաչմանը, միջազգային հանրության 99%-ը դրանք չի ճանաչել: Մենք աշխատում ենք մեր վրացի բարեկամների հետ՝ դա թույլ չտալու համար: Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի Ռուսաստանը կատարի 2008թ. հրադադարի համաձայնագրի պայմանները, եւ Վրաստանը վերագտնի իր տարածքային ամբողջականությունը, ինչպես դա պետք է լինի»,- հայտարարել է Գորդոնը:

Սահակաշվիլին Նյու Յորք է այցելել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանին մասնակցելու համար: Սպասվում է, որ նա սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի ամբիոնից հանդես կգա 20 րոպեանոց ճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել