Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՌԴ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՍԻՆ

Սեպտեմբեր 23,2009 00:00

\"\"Ամերիկացի պատմաբան Թեյլոր Բրենչը «Քլինթոնի ժապավենները» վերտառությամբ գիրք է հրապարակել, որը ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի եւ ամերիկացի քաղաքական գործիչների հետ 70 ձայնագրված հարցազրույցների ժողովածու է: Այս գրքում կան Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինին վերաբերող փաստագրումներ, որոնց մասին պատմել է նաեւ Քլինթոնը: «Հարբած՝ Բորիս Ելցինը մի օր Վաշինգտոնում, Սպիտակ տան մոտ, վարտիքով ծլկելով սեփական թիկնապահների հսկողությունից, դուրս է եկել փողոց՝ տաքսի բռնելու: Նա հավաստիացրել է, որ գնում է պիցցա բերելու: Այդ մասին Քլինթոնին հաղորդել են հատուկ ծառայությունների աշխատակիցները: Մի այլ անգամ անվտանգության աշխատակիցները Ռուսաստանի նախագահին դրել են հարբած գողի տեղ. նա օրորվելով թափառել է հյուրերի առանձնատան ներքնահարկում»,- գրքից մեջբերում է արել «The Daily Mail» բրիտանական թերթը: Գրքի հեղինակը նկատել է, թե Ելցինը եղել է Կրեմլի «պատանդը»: Ամերիկյան քաղաքական գործիչները պատմել են նաեւ, թե Ելցինը բանակցությունների ժամանակ էլ երբեմն հարբած էր լինում, իսկ մի անգամ նա Քլինթոնին առաջարկել է հանդիպել սուզանավի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել