Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԻՆԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ

Ապրիլ 27,2010 00:00

ՀՀ ԱԺ-ն երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՅԴ խմբակցության անդամ Կարեն Վարդանյանի հեղինակած «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրինագիծը եւ դրանից բխող մի շարք գործող օրենսգրքերում ու օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, հաղորդում է «Նոյյան Տապանը»: Հեղինակի հիմնավորմամբ, փաթեթի նպատակն է պաշտպանել մշակույթի, գրականության, գիտության, արվեuտի բնագավառների uտեղծագործությունների հեղինակների, կատարողների, հնչյունագրեր արտադրողների, ֆիլմ արտադրողների, համակարգչային ծրագրեր եւ տվյալների բազաներ պատրաստողների իրավունքները, սպառողների շահերը, տնտեսվարող սուբյեկտների համար՝ ապահովել արդարացի մրցակցային պայմաններ: «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրինագծով սահմանվում է ստեղծագործողների ստեղծագործությունները, կատարումները ձայնագրված տեսաձայնային մագնիսական կրիչների (սկավառակների) վրա պարտադիր դրոշմավորման ենթակա հսկիչ նշանների՝ դրոշմապիտակի, տրամադրման, հաշվառման, օգտագործման եւ պահպանման կարգը, ինչպես նաեւ՝ օրենքի խախտման համար պատասխանատվությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել