Վաղը կրկին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջեւ տեղի կունենա ուսանողական հավաք, որին կհաջորդի երթ` դեպի ՀՀ կառավարության շենք:
Ինչպես տեղեկացնում է նախաձեռնող խումբը, այս հավաքով եւ երթով հայ ուսանողությունը իր բողոքի ձայնն է բարձրացնում ընդդեմ ՀՀ կառավարության այն որոշումների, որոնցով կրկնակի կրճատվել են մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում ուսումը շարունակելու նպատակով ուսանողներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման տեղերի քանակը: Բողոքի երթին կմասնակցեն Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ, ասպիրանտներ եւ պրոֆեսորադասախոսական կազմերի ներկայացուցիչներ: Երթի մասին կազմակերպիչների իրազեկումը Երեւանի քաղաքապետարանի կողմից ընդունվել է ի գիտություն:


















































