Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետը նաեւ զինվոր է

Մայիս 29,2010 00:00

\"\"Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ մայիսի 28-ի նախօրեին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն այցելել է մարզի Վահան գյուղի սահմանապահ ուղեկալ:
Առաջին անգամ մարզպետ Պողոսյանը Վահանի զորամաս եւ ուղեկալ այցելել էր Հայոց բանակի օրը՝ հունվարի 28-ին եւ խոստացել հերթական այցելությունը կատարել Հայաստանի Հանրապետության տոնի՝ մայիսի 28-ի կապակցությամբ:
Մարզպետը սահմանապահների ուղեկցությամբ եղել է մարտական հերթապահության դիրքերում, զրուցել սպաների եւ զինվորների հետ: Նվեր Պողոսյանը սահմանապահ կետում զինծայառողներին է նվիրել հեռուստացույց եւ DVD նվագարկիչ, նաեւ 10 000-ական դրամով պարգեւատրել մարտական հերթապահության դիրքերում գտնվող 18 զինծառայողների:
Վերջում Գեղարքունիքի մարզպետը սահմանապահներին խոստացել է առաջիկայում նրանց հետ մի ամբողջ օր անցկացնել մարտական դիրքերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31