Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԽՃՈՒՂԻՆ ՓԱԿ Է

Հունիս 22,2010 00:00 Share

Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 22-ից ամբողջությամբ կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը Ծիծեռնակաբերդի խճուղում:
Նշված ճանապարհով շահագործվող ավտոբուսային թիվ 19, 26, 33, 50ա եւ միկրոավտոբուսային թիվ 62, 70, 74, 87, 90, 102, 110 երթուղիների համար սահմանվել են ժամանակավոր ուղեգծեր: Մինչեւ շինարարական աշխատանքների ավարտը նշված ներքաղաքային երթուղիները Մաշտոցի պողոտայից կշահագործվեն Պարոնյան, Պռոշյան, Մարշալ Բաղրամյան, Օրբելու, Կիեւյան փողոցներով, ինչպես նաեւ «Հաղթանակի» կամրջով դեպի Ծովակալ Իսակովի պողոտա: Հետադարձը՝ նույն ուղղություններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930