Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՅ ԵՐԿՐՊԱԳՈՒԻՆ

Հոկտեմբեր 15,2010 00:00

Հարգելի ֆուտբոլասերներ,

\"\"ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը բազում հաճելի պահեր պարգեւեց բոլորիս: Սլովակիայի եւ Անդորրայի հավաքականների հետ հանդիպումներում մեր տղաներն ապացուցեցին, որ ի զորու են կատարել իրենց առջեւ դրված ամենաբարդ խնդիրները եւ, ամենակարեւորը, գեղեցիկ ու արդյունավետ խաղով հաճույք պատճառել մեր երկրպագուներին: Հայաստանի ազգային հավաքականը, որը հանդես է գալիս երիտասարդ կազմով, ձեւավորման փուլում է եւ ձեր աջակցության շնորհիվ է, որ մեր ընտրանին այսօր հաջողությունների է հասել:

Ես ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել մեր երկրպագուներին՝ Հայաստանի ազգային հավաքականին բուռն աջակցելու եւ քաջալերելու համար: Հուսով եմ, որ հաջորդ տարի պատասխանատու հանդիպումների ժամանակ դուք կրկին կլինեք սիրելի հավաքականի կողքին:

Շնորհավորում եմ ողջ հայությանը, մարզական հասարակությանը, ֆուտբոլային ընտանիքի բոլոր անդամներին՝ այս հաղթանակների առթիվ, կիսելով ձեզ հետ այն համոզմունքը, որ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն հանդիպումները դեռ առջեւում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել