Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻՖԱ-ի թեկնածուները

Հոկտեմբեր 28,2010 00:00

Ո՞վ կճանաչվի լավագույն ֆուտբոլիստ եւ ո՞վ՝ լավագույն մարզիչ:
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է 2010 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակին հավակնող 23 ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը: Մարզական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ընթացիկ տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը հրապարակվելու է եկող տարվա հունվարին Ցյուրիխում հրավիրվելիք  հանդիսավոր արարողության ժամանակ: «Ոսկե գնդակին» այս տարի հավակնում են:
Լիոնել Մեսսի (Արգենտինա), Դավիդ Վիլյա (Իսպանիա), Չավի (Իսպանիա), Խաբի Ալոնսո (Իսպանիա), Իկեր Կասիլիաս (Իսպանիա), Անդրես Ինյեստա (Իսպանիա), Սեսկ Ֆաբրեգաս (Իսպանիա), Կառլես Պույոլ (Իսպանիա), Միրոսլավ Կլոզե (Գերմանիա), Ֆիլիպ Լամ (Գերմանիա), Թոմաս Մյուլլեր (Գերմանիա), Մեսութ Օզիլ (Գերմանիա), Բաստիան Շվայնշտայգեր (Գերմանիա), Դանիել Ալվեշ (Բրազիլիա), Ժուլիո Սեզար (Բրազիլիա), Արյեն Ռոբեն (Նիդեռլանդներ), Ուեսլի Սնեյդեր (Նիդեռլանդներ), Քրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա), Դիդյե Դրոգբա (Կոտ դ՝ Իվուար), Սամուել Էտո՝ Օ (Կամերուն), Դիեգո Ֆորլան (Ուրուգվայ), Ասամոա Գյան (Գանա):
ՖԻՖԱ-ն «France Football» հեղինակավոր հանդեսի հետ համատեղ հրապարակել է նաեւ այն մարզիչների ցուցակը, ովքեր հավակնում են «Տարվա մարզիչ» մրցանակին: Ահա նրանք:
Կառլո Անչելոտի-Իտալիա-«Չելսի»
Վիսենտե Դել Բոսկե-Իսպանիա-Իսպանիայի հավաքական
Ալեքս Ֆերգյուսոն-Շոտլանդիա-«Մանչեսթեր Յունայթեդ»
Խոսեպ Գվարդիոլա-Իսպանիա-«Բարսելոնա»
Իոահիմ Լյով-Գերմանիա -Գերմանիայի հավաքական
Ժոզե Մոուրինյո Պորտուգալիա-«Ինտեր» եւ «Ռեալ»
Օսկար Տաբարես-Ուրուգվայ-Ուրուգվայի հավաքական
Լուի վան Գալ-Հոլանդիա-«Բավարիա»
Բերտ վան Մերվեյկ-Հոլանդիա-Հոլանդիայի հավաքական
Արսեն Վենգեր-Ֆրանսիա-«Արսենալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել