Լրահոս
Օրվա լրահոսը

PKK-Ն ՀՐԱԴԱԴԱՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է

Նոյեմբեր 03,2010 00:00 Share

PKK-ն որոշում է կայացրել նոյեմբերի 1-ին ավարտվող միակողմանի զինադադարը երկարացնել մինչեւ հաջորդ տարվա Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները։ Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով Firat գործակալությանը: PKK-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենք կայուն խաղաղության համար թուրքական իշխանություններին առաջարկում են 5 քայլ կատարել. զինվորական եւ քաղաքական շրջանակներում գործողությունների դադարեցում, բաց թողնել անտեղի կալանված քուրդ քաղաքական գործիչներին, բացել առաջնորդ Աբդուլա Օջալանի ճանապարհը եւ գործընթացը երկխոսության մակարդակից դարձնել քննարկումների առարկա, գործընթացի առաջխաղացման համար ստեղծել Սահմանադրությունը եւ օրենքներն ուսումնասիրող հանձնաժողովներ եւ իջեցնել 10 տոկոսանոց ընտրական շեմը, որն աշխարհի ոչ մի երկրում գոյություն չունի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930