Երեկ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում կայացած նիստում քննարկվել է նաեւ պանրի շուկայում ստեղծված իրավիճակը: Ինչպես տեղեկանում ենք ՏՄՊՊՀ հաղորդագրությունից՝ պանրի գների բարձրացման մասին մամուլի հրապարակումներից եւ Հանձնաժողովի մոնիտորինգի արձանագրած գների աճից անմիջապես հետո՝ հոկտեմբերի 22-ին, Հանձնաժողով հրավիրված պանրի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ պարզաբանել էին, որ պանրի թանկացումը պայմանավորված չէ մրցակցությանն առնչվող խնդիրներով, այլ հետեւանք է մթերվող կաթի գնի բարձրացման: Բայց հաշվի առնելով, որ պանրի գնի բարձրացումը մեծ սոցիալական արձագանք է ստացել, եւ մամուլում թանկացման վերաբերյալ տարբեր վարկածներ են առաջ քաշվում, ՏՄՊՊՀ-ն որոշեց սեփական ուսումնասիրությունն իրականացնել՝ պանրի գնի բարձրացման պատճառները բացահայտելու նպատակով:
ՀՀ ՏՄՊՊՀ-ը որոշեց անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսեւորման վերաբերյալ վարչական վարույթ հարուցել «Օրանժ Արմենիա» ընկերության նկատմամբ:
Հասարակությանը հուզող հարցերին մեծ ուշադրություն հատկացնելու նպատակով Հանձնաժողովն ընդունեց նաեւ ՏՄՊՊՀ-ին կից հասարակական խորհուրդ ստեղծելու մասին որոշում: