Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՀԵՏ ԿԳԱ՞

Նոյեմբեր 11,2010 00:00 Share

Նոյեմբերի 1-ից՝ մեկ ամիս շարունակ ՀՀ գյուղատնտեսության նախարարության բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական տեսչության պետ Վռամ Գյուլզադյանը կվայելի իր արձակուրդային օրերը: Ու դեռ հարց է, արձակուրդից հետո կվերադառնա՞ աշխատանքի, թե՞ ոչ: Բանն այն է, որ պարոն Գյուլզադյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել: Դեռ նոյեմբերի 4-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին հանձնարարեց «լուծել բուսասանիտարիայի տեսչության պետի խնդիրը»: «Առավոտը» վերոնշյալ տեսչությունից տեղեկացավ, որ Գյուլզադյանը դեռ աշխատանքից չի ազատվել ու մինչ վայելում է արձակուրդը, նրան փոխարինում է պետի տեղակալը՝ Արթուր Նիկոյանը: Ըստ նրա. «Ինչ վերաբերում է տեսչությունում արձանագրված խախտումներին, դրանք դեռ քննարկվում են: Ինչ ինֆորմացիա դուք ունեք, այդ էլ մենք ունենք»: Իսկ թե ով է պետի հավանական թեկնածուն, տեսչության աշխատակիցները ոչինչ չհայտնեցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել