Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՀԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ՉՀԱՆԴԻՊԵՑԻՆ

Նոյեմբեր 12,2010 00:00

«Արդար դատաքննություն եւ դատական իրավունքի անկախություն» թեմայով համաժողովին մասնակցող եվրոպացի իրավապաշտպաններն այդպես էլ չեն հանդիպել «Մարտի 1»-ի զոհերի ծնողների հետ: Այդ մասին փոխանցում է «Ա1+»-ը: Հիշեցնենք, որ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զոհվածների հարազատները դեռ նոյեմբերի 8-ին նամակ-դիմում էին փոխանցել ԵՄ պատվիրակության հայաստանյան գրասենյակին, որով խնդրել էին հանդիպել ԵՄ ներկայացուցիչների հետ: Նրանց նամակը պետք է հանձնվեր մարդու իրավունքի եվրոպացի պաշտպաններին, սակայն զոհերի ծնողներն այդպես էլ պատասխան չեն ստացել: Եվրոպացի իրավապաշտպանները Հայաստանից մեկնել են առանց զոհերի հարազատների հետ հանդիպելու: Ծնողներից մեկը՝ Ալլա Հովհաննիսյանը, «Ա1+»-ի հետ զրույցում դրա համար մեղադրել է ԵՄ հայաստանյան գրասենյակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930