Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՀԱՍՏԱՆԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՂՄ Է ԶԱԿԱԵՎԻ ԷՔՍՏՐԱԴԻՑԻԱՅԻՆ

Նոյեմբեր 19,2010 00:00

Լեհաստանի դատախազությունը հանդես է եկել չեչեն Ահմեդ Զակաեւին Ռուսաստանին հանձնելու օգտին: BBC-ի մատուցմամբ, հինգշաբթի օրը, Վարշավայի շրջանային դատախազությունը դատարանին հարցում է ուղարկել չեչեն անջատողականների առաջնորդներից մեկին՝ Զակաեւին էքստրադիցիայի ենթարկելու մասին: Այդ փաստը հաստատել է դատախազության ներկայացուցիչ Մոնիկա Լեւանդովսկայան. «Մենք դատարանին փոխանցել ենք ռուսական կողմի՝ Զակաեւին էքստրադիցիայի ենթարկելու հարցումն այն փաստաթղթերի հետ միասին, որոնք պարզաբանում են մեր դիրքորոշումն այդ հարցում, ըստ որի՝ մենք խնդրում ենք որոշում ընդունել Զակաեւին Ռուսաստանին հանձնելու հնարավորության մասին»:

Զակաեւին էքստրադիցիայի ենթարկելու հարցումը պետք է լսվի դատական երկու ատյաններում՝ շրջանային եւ վերաքննիչ: Այդ գործընթացը կարող է մի քանի ամիս տեւել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վարշավայի վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել Զակաեւին կալանավորելու մերժման մասին առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել