Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհերն ավելացել են, վնասը՝ նվազել

Նոյեմբեր 27,2010 00:00

Ըստ Շիրակի մարզպետարանի տարածած տեղեկատվության, 2009 թվականի առաջին 9 ամիսների համեմատ, այս տարվա առաջին 9 ամիսներին աճել են արտակարգ իրավիճակների դեպքերը՝ 205-ից հասնելով 332-ի: Տեխնածին բնույթի աղետների՝ հրդեհներ ու ճանապարհատրանսպորտային պատահարներ եւ տարերային աղետների՝ ձնաբուք, կարկտահարություն, ուժեղ քամի, քանակը նվազել է, իսկ ահա սոցիալ-կենցաղային բնույթի արտակարգ իրավիճակների քանակը աճել է 100 տոկոսով՝ անցած տարվա 28-ի փոխարեն՝ 56: Աճել է նաեւ զոհերի եւ վիրավորների թիվը՝ անցած տարվա 25 զոհի եւ 168 վիրավորի փոխարեն այս տարի՝ 28 զոհ եւ 206 վիրավոր: Բայց նվազել է մարզին հասած նյութական վնասի չափը՝ 2010 թվականի ինն ամիսներին նյութական վնասը 839,312 միլիոն դրամ է, 2009-ի նույն հատվածի 2,933 միլիարդի դիմաց: Նվազել է նաեւ տուժած համայնքների թիվը: 2009-ի 9 ամիսներին՝ 32 համայնք եւ 11 հազար հեկտար ցանքատարածք, այս տարի՝ 10 համայնք եւ 3552 հեկտար ցանքատարածք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել