Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՐ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ՝ ՁԵՐ ԱՆՁԻ ՄԱՍԻՆ

Դեկտեմբեր 16,2010 00:00

Յուրաքանչյուր ոք իրեն բնութագրելիս հիմնականում նշում է իր դրական կողմերը: Միայն կոմպլեքսներ չունեցող ու համարձակ մարդիկ են, որ կարող են բարձրաձայնել իրենց թերությունները: Միայն անհաջողակներն են, որ ցանկացած չստացված հարաբերության կամ գործի համար մեղադրում են դիմացինին: Եվ, որպես կանոն, այս տիպի մարդիկ իրենք էլ չգիտեն իրենց ունակությունների չափը, սակայն, այդ ամենով հանդերձ, միշտ ձգտում են առաջինը լինել, միակը՝ ցանկացած պարագայում: Իսկ դուք ճանաչո՞ւմ եք ինքներդ ձեզ կամ ինչպիսին եք՝ համարձա՞կ, թե՞ գայթակղվող:
1. Ընդունա՞կ եք ծիծաղել սեփական թերությունների վրա.
ա. իհարկե, առողջ ինքնաքննադատությունը խորթ չէ ինձ – 1,
բ. ոչ, ինձ միայն դա էր պակաս – 3,
գ. նեղ շրջանակում՝ միգուցե, բայց ոչ հասարակության մեջ – 2:
2. Կհանդգնե՞ք համարձակ շոր հագնել.
ա. բնավ, կազմվածքս այն չէ – 3,
բ. այո – 1,
գ. թերեւս միայն դիմակահանդեսի ժամանակ – 2:
3. Ըստ ձեզ՝ ի՞նչն է կարեւոր համատեղ կյանքում.
ա. փոխադարձ հարգանքը – 2,
բ. ընդհանուր ծախսերի արդյունավետությունը – 1,
գ. միասին լինելու հանգամանքը – 3:
4. Կարո՞ղ եք ապրել աշխարհից կտրված վայրում.
ա. ամեն ինչ հնարավոր է – 1,
բ. ոչ մի դեպքում – 2,
գ. այո, համենայնդեպս՝ այնտեղ ինձ ոչ մեկը չի անհանգստացնի – 3:
5. Կգայթակղվե՞ք փող աշխատելու առաջարկով.
ա. միայն կանխավճար ստանալու դեպքում – 1,
բ. այո, ինչու ձեռքից բաց թողնել նման հնարավորությունը – 3,
գ. ոչ, ավելորդ գլխացավանք է – 2:
6. Եթե գործը գլուխ չի գալիս՝ մեղադրո՞ւմ եք մերձավորներին.
ա. այո, եթե մեղավոր են – 3,
բ. միայն հոգուս խորքում – 1,
գ. բոլորիս էլ մեղադրում եմ – 2:
7. Մի՞շտ եք ձգտում առաջինը լինել.
ա. այո, միայն առջեւից գնացողն է հաջողության հասնում – 3,
բ. ոչ, դա մեծ լարվածություն կլինի ինձ համար – 1,
գ. շատ քչերին է ամեն ինչ միանգամից հաջողվում – 2:
Այժմ ամփոփեք ձեր հավաքած միավորները: Եթե դուք հավաքել եք 7-11 միավոր՝ ուրեմն չեք վախենում ինքներդ ձեզ բաց աչքերով նայել: Փորձում եք հաղթահարել սեփական թերությունները, ինչն ինքնավստահություն է ներշնչում եւ հոգեկան անդորր բերում:
12-16 միավոր- Իրատես եք: Ձեր պատկերացումները սեփական անձի մասին միանգամայն հստակ են: Ճանաչում եւ ընդունում եք ձեր թույլ եւ ուժեղ կողմերը: Վստահ եք սեփական ուժերի վրա:
17-21 միավոր- Առայժմ համարձակություն չեք ունեցել քննադատաբար նայելու սեփական անձին, այդուհանդերձ՝ ընդունում եք, որ շատ դժվարությունների պատճառն ինքնախաբեությունն է: Ձգտեք ինքներդ ձեզ հետ անկեղծ լինել, եթե ցանկանում եք հաջողության հասնել:
Պատրաստեց ԷՎԵԼԻՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031