Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՏՂԵՐԻ ԱՍՏՂԱՅԻՆ ՆՎԵՐՆԵՐԸ

Դեկտեմբեր 21,2010 00:00

Նրանք սիրում են ոչ միայն նվիրել, այլեւ ստանալ

Այս օրերին հանրապետության բոլոր շրջաններում եւ երեւանյան վաճառակետերում հաճելի, տոնական իրարանցում է: Վերջին տարիների ընթացքում հայերը, բացի ամանորի շքեղ սեղանի համար գնումներից, սկսել են նաեւ մեծ ուշադրություն դարձնել ամանորի նվերներին: Բացի երեխաների համար նախատեսված Ձմեռ պապի նվերներից, նվերներ են պատրաստում նաեւ ծնողներին, քույրերին, եղբայրներին, ընկերուհիներին եւ այլն: Այժմ նվեր տալու ավանդույթը մի տեսակ անհրաժեշտություն եւ պարտադիր պայման է դարձել:
Հոգեբան Սուսաննա Հակոբյանը, սակայն, դեմ է Նոր տարուն նվերներ «բաժանելուն»: Նրա խոսքով՝ «Ամանորն այնպիսի տոն է, որ թեկուզեւ փոքրիկ բացիկը՝ հաճելի բարեմաղթանքներով, արդեն լավ նվեր է: Այս տոնին մարդուն միայն պետք է առողջություն մաղթել, հաջող տարի: Իսկ նվերը գուցե մեկի մոտ բացասական ազդեցություն թողնի: Օրինակ՝ քո հնարավորությունները գուցե թույլ են տալիս մեկին մեծ, մյուսին փոքր նվեր անել. այս պարագայում փոքր նվեր ստացող մարդը հնարավոր է քո կողմից քիչ կամ պակաս սիրված լինելու զգացողություն ունենա: Այսինքն՝ չի բացառվում, որ այդ փոքրիկ նվերով դու մարդուն անգիտակցաբար վիրավորես: Այնպես որ, պարտադիր չէ անպայման Ամանորին նվեր տալ, որովհետեւ ինչ էլ լինի, տարբերություն դնելու ես՝ ում ինչ նվիրես…»:
Նոր տարին «նվերառատ» է մասնավորապես հայ երգիչ-երգչուհիների շրջանում: Ինչպե՞ս են նրանք պատրաստվում Ամանորին, ի՞նչ նվերներ են նախատեսել իրենց հարազատների եւ կոլեգաների համար՝ «Առավոտը» հետաքրքրվեց նրանցից մի քանիսից:
\"\"Երգչուհի Սիրուշոն մեծ նշանակություն է տալիս Ամանորի նվերներին: Ինչպես նա ասաց, մի քանի շաբաթ առաջ արդեն նախապատրաստվում է. «Նվերներ շատ սիրում եմ պատրաստել \"\"եւ ստանալ, բայց ավելի շատ սիրում եմ նվիրել: Նվիրում եմ այն, ինչը ինձ դուր է գալիս, երբեք չեմ կարող նվիրել այնպիսի բան, որն ինձ դուր չի գալիս: Այսինքն՝ նվեր չեմ անում ուղղակի անելու համար: Ինձ համար ամենակարեւորը նվիրելու պահն է, երբ հանձնում եմ նրան ու տեսնում ուրախության չափը, թե որքանով եմ այդ պահին ես կարողանում նրան երջանկացնել»: Հոգեբանի մտքին, թե նվեր տալով մարդուն ցուցադրում ես սիրելուդ չափը, Սիրուշոն համակարծիք չեղավ: Ըստ նրա՝ «Այդ դեպքում, ուրեմն, պետք է ծնունդներին էլ նվերներ չտաս… կամ ընդհանրապես նվեր չտաս: Կարծում եմ, եթե մեկին համարում ես քեզ մոտ եւ թույլ ես տալիս քեզ նրա համար ընտրել նվեր, դա արդեն նշանակում է՝ ինքը քեզ համար թանկ մարդ է, եւ դու նրան շատ ես սիրում: Նվերի չափը, ձեւը, բովանդակությունը արդեն կարեւոր չէ: Ինքս ոչ չափազանցություններն եմ ընդունում, ոչ էլ հակառակը»: Սիրուշոյի ամանորի նվերներն արդեն պատրաստ են: Միայն ընտրության փուլի մեջ է մայրիկի համար նախատեսված նվերը: «Դեռեւս ընտրում եմ, սակայն համարում եմ, որ ամենակարեւոր նվերն արդեն արել եմ՝ ձայնասկավառակ եմ նվիրել: Դա կարելի է համարել հոգեւոր նվեր, որը գուցե «ձգեմ» մինչեւ Նոր տարի, չնայած դա նրա ծննդյան նվերն էր»,- կես կատակ, կես լուրջ ավելացրեց երգչուհին:
Երգիչ Անդրեն էլ, ինչպես բոլորը, ասաց, որ հաճելի է Ամանորին նվեր ստանալը. «Դա մի տեսակ քաղցրության, սիրված լինելու զգացում է տալիս: Քանի որ Նոր տարին ընտանեկան տոն է, սիրում եմ ընտանիքիս անդամներին նվերներ անել, նաեւ ստանալ: Դա ջերմության խորհրդանիշ է: Ամեն տարի նախօրոք պատրաստվում եմ, բայց այս տարի դեռ չեմ ընտրել»:
\"\"Քրիստինե Պեպելյանը ամանորի նվերների առումով շատ ուշադիր է: Նրա խոսքով՝ իրեն տրված նվերը պետք է հատուկ ընտրված լինի իր համար. «Ամենահաճելի պահը ամանորի գիշերը՝ ժամը 12-ին նվեր ստանալն է: Բայց նվերը պետք է ուղղակի նվեր չլինի: Ես հատուկ ուշադրություն եմ դարձնում, այսինքն՝ սիրում եմ, որ այն գնված է լինում միայն եւ հատուկ ինձ համար: Նույն կերպ էլ ես եմ անում՝ սիրում եմ երկար-բարակ նվեր ընտրել նրա համար ում տալու եմ, բացի այդ էլ՝ երբեք իմ ունեցածից չեմ նվիրում: Այսինքն՝ եթե նույնիսկ ժամանակս էլ չի ներում, մեկ է, իմ անձնական իրերից ոչինչ չեմ նվիրում»: Երգչուհին այս տարի Ամանորը դիմավորելու է Լոնդոնում՝ մայրիկի հետ, այդ պատճառով՝ ովքեր նվեր էին ակնկալում Քրիստինեից, դրանք կլինեն միայն վերադարձից հետո. «Դեռեւս ոչ բոլորի համար եմ հասցրել գնել, այնտեղից ձեռք կբերեմ, եւ վերադարձից հետո կնվիրեմ»: Թե ինչ նվերներ է սիրում Ամանորին ստանալ երգչուհին, ասաց. «Ամենալավ նվերը, կարծում եմ, որեւէ անակնկալ անելն է: Այդ առումով ես հաջողակ եմ, այնպիսի անակնկալներ են ինձ համար արել, որոնք երբեք չեն մոռացվի. օրինակ՝ ամենամեծ տուփից ամենափոքր տուփն իրար մեջ դրված՝ արդյունքում շատ պուճուրիկ նվեր, կամ առաջինից մինչեւ 5-րդ հարկ մեր ամբողջ շքամուտքը պատված է եղել ծաղիկներով: Բայց այդ առումով ես շատ պասիվ եմ՝ չունեմ այդ կազմակերպչական ջիղը, մտքերը, թե ինչ կամ ինչպես կարելի է անել…»:
Ե\"\"րգչուհի Լանան խոստովանեց, որ սովորաբար Ամանորին ինքն է նվերներ անում եւ հիմնականում իր հարազատներին. «Սիրում եմ երկար շրջել խանութներով, նվերների մեջ փորձում եմ իմ սերն ու ուշադրությունը ցուցադրել եւ միշտ բոլորի համար ընտրել ամենալավը: Երկար ժամանակ եմ կորցնում մասնավորապես նվերների փաթեթավորման վրա, փորձում եմ իմ ուժերով \"\"օրիգինալ մատուցել դրանք: Դեռեւս միայն եղբորս երեխաների նվերներն եմ հասցրել գնել: Ամեն տարի դրանք ամենաառաջնայինն են ինձ համար, որովհետեւ ամենակարեւորն են: Նրանց դեպքում նախընտրում եմ հիմնականում հագուստ գնել, որովհետեւ մանկական հագուստների համար ուղղակի խենթանում եմ: Թե ինչ կուզենայի ինձ նվիրեին, կասեմ՝ ծաղիկներ: Ծաղիկներից թանկ նվեր ինձ համար չկա»:
Երգչուհի Մարին սիրում է ավելի շատ ստանալ, քան նվիրել: Նվիրելու դեպքում էլ դրանք հանձնում է միայն տոնածառի տակից. «Չեմ սիրում, երբ Նոր տարուն նվերը տանում են տվյալ մարդու տուն: Սիրում եմ, երբ նա քեզ հյուր է գալիս եւ քո տոնածառի տակ իր համար նվեր գտնում: Ինձ համար Ամանորը նվերների տոն է»:
Երգիչ Հայկոն էլ խոստովանեց, որ մինչ այս տարի Նոր տարուն նվերներ տալուն կամ ստանալուն ուշադրություն չի դարձրել եւ առանձնապես չի էլ սիրել: Բայց այս տարի հատուկ է պատրաստվելու դրան, քանի որ այլեւս մենակ չէ. «Այս տարի արդեն կնոջս հետ պետք է դիմավորենք Ամանորը, իսկ նրա համար հատուկ նվեր եմ ընտրելու: Դեռ չեմ որոշել ինչ, բայց դա հասարակ ինչ-որ բան չի լինելու՝ գուցե դա լինի մեքենայի տեսքով, ինչի շուրջ այժմ մտածում եմ, թանկարժեք զարդեղենի կամ հագուստի: Բայց ավելի շատ հակված եմ մեծ «արտաքինով» նվեր անելուն: Իսկ ես ինչ նվեր կստանամ, դա արդեն էական չէ ինձ համար, քանի որ կինս արդեն նվեր է իր էությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031