Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՍԿԵՐԸ «ՀՐԱԴԱԴԱՐ» ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

Հունվար 11,2011 00:00

Բասկերի ԷՏԱ անջատողական խմբավորումը հայտարարել է մշտական հրադադար եւ հաշտություն կնքելու իր որոշման մասին: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով բասկյան Gara թերթը:
Դեռ 2010թ. սեպտեմբերին խմբավորումը հաղորդել էր Բասկերի երկրի անկախության համար պայքարի շրջանակներում զինված հարձակումները դադարեցնելու իր մտադրության մասին, թեեւ չէր մասնավորեցրել՝ խոսքը մշտակա՞ն, թե՞ ժամանակավոր «հրադադարի» մասին է: Իսպանական կառավարությունն առայժմ որեւէ կերպ չի արձագանքել այս հայտարարությանը:
Հիշեցնենք, որ ԷՏԱ խմբավորումը հիմնադրվել է 1959թ. եւ այդ պահից ի վեր զինված պայքար է մղում Իսպանիայի հյուսիսի եւ Ֆրանսիայի հարավ-արեւելյան շրջանների անկախության համար, որոնք բասկերը համարում են իրենց հողերը: ԷՏԱ-ի երկարամյա զինված պայքարի արդյունքում ավելի քան 620 մարդ է զոհվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել