ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել է նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից Կոտայքի մարզում գտնվող բնակարանը՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույք, հօգուտ պետության բռնագանձելու՝ Գլխավոր դատախազության պահանջը։
Factor TV-ն պարզել է, որ դատարանը հայցն ակնհայտ անհիմն է համարել՝ արձանագրելով, որ 2015 թվականին պետության կողմից Օսիպյանին բնակարանի նվիրատվության գործընթացում հնարավոր խախտումները դեռևս բավարար հիմք չեն այն ապօրինի ծագում ունեցող գույք համարելու համար։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Կարեն Բադալյանի նախագահությամբ, արագացված դատաքննության կարգով մերժել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցի՝ բնակարանին վերաբերող մասը։
Խոսքը Կոտայքի մարզում գտնվող 53.71 քմ մակերեսով բնակարանի մասին է, որը Վալերիյ Օսիպյանը 2015 թվականի նոյեմբերի 11-ին նվիրատվության պայմանագրով ստացել է ՀՀ ոստիկանությունից։
Եվգենյա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում



















































