Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սերգեյ Մովսիսյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո

Հունվար 11,2011 00:00

\"\"FIDE-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում, Լեւոն Արոնյանից հետո, հայ շախմատիստների մեջ երկրորդ ամենաբարձր վարկանիշն ունեցող գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, որ տարիներ շարունակ ներկայացնում էր Սլովակիան, այսուհետեւ հանդես է գալու Հայաստանի դրոշի ներքո:
 Անվանի գրոսմայստերի տեղափոխումը կայացել է դեռ անցած տարվա վերջին՝ երկու երկրների ազգային ֆեդերացիաների փոխադարձ համաձայնությամբ, ինչը հաստատել եւ օրինականացրել է նաեւ մարզաձեւի միջազգային ֆեդերացիան: Մովսիսյանը միջազգային ամենաբարձր կարգի մրցաշարերում աչքի է ընկնում հաջող ու կայուն մրցելույթներով: Այնպես որ, նրա ներգրավումը շախմատի Հայաստանի ազգային հավաքականի կազմ՝ զգալիորեն կուժեղացնի մեր ընտրանու ըմդհանուր խաղամակարդակը, մանավանդ՝ մրցաշրջան 2011-ում սպասվող կարեւորագույն մեկնարկներում: Միայն թե առայժմ հայտնի չէ, թե նա որ խաղատախտակի առջեւ հանդես կգա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել