Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեգենդը» շարունակվում է

Հունվար 11,2011 00:00

\"\"Հունվարի 6-ին, երբ Հայ առաքելական եկեղեցին տոնում էր Սուրբ Ծնունդը, թենիսի լեգենդ, ամերիկացի մեր հայրենակից Անդրե Աղասին յուրօրինակ նվեր մատուցեց բոլորիս: Այդ օրը նա Թայվանի մայրաքաղաք Տայբեյում կազմակերպված «Rise of the legends-2011» ցուցադրական մրցաշարում 6/2, 6/7,11/13 հաշվով պարտության մատնեց աշխարհի նախկին թիվ 1 ռակետ ռուսաստանցի Մարատ Սաֆինին: Սակայն դա 30-ամյա Սաֆինի եւ «Australian Open»-ի քառակի տիտղոսակիր Աղասու միակ հակամարտությունը չէր տվյալ մրցաշարի շրջանակներում: Աղասին եւ Սաֆինը երկրորդ անգամ հանդիպեցին Թաիլանդի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գաոսյունում ու հաջողությունն այս անգամ էլ մեր հայրենակցի կողմն էր: Նա շահեց նաեւ երկրորդ մենապայքարը, այս անգամ 6/3, 3/6, 8/10 հաշվով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել