Լրահոս
Օրվա լրահոսը

Ծխելն արգելվում է

Հունվար 12,2011 00:00

Պեկինի իշխանությունները ծրագրում են մինչ 2015թ. ամբողջապես արգելել ծխելը հասարակական վայրերում: Ծխելը կարգելվի բոլոր հաստատություններում՝ ներառյալ բիզնես-կենտրոնները եւ մարզադաշտերը, ինչպես նաեւ տրանսպորտը: Հայտնի է, որ ավելի վաղ չինական կառավարությունն արդեն ընդունել էր որոշում, որը 2011թ. հունվարի 1-ից արգելում էր ծխել հասարակական վայրերում: Սակայն, ըստ Պեկինի տեղական իշխանությունների, այդ ժամկետն «անիրական» էր: 2008 թ. Օլիմպիական խաղերի նախօրեին քաղաքում արդեն ծխելու մասին արգելքը մտցվել էր, սակայն պեկինյան իշխանություններին չհաջողվեց այդ օրենքը ուժի մեջ պահել: Չինաստանում ապրում է աշխարհում ծխախոտ օգտագործողների մոտ 1/3-ը՝ գրեթե 350 մլն ծխող:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել