Լրահոս
Օրվա լրահոսը

12 ՔԱՂԾԱՌԱՅՈՂ ԲՈՂՈՔԵԼ Է

Հունվար 14,2011 00:00

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ քաղծառայության խորհրդից՝ 2010թ. ծառայողական քննություն անցկացնելու մասին ՀՀ քաղծառայության խորհուրդ է ներկայացվել 12 դիմում, որոնցից 5-ը՝ տույժ կիրառելու իրավասությամբ օժտված պաշտոնատար անձանց, իսկ 7-ը՝ քաղաքացիական ծառայողների կողմից: Պաշտոնատար անձանց կողմից ներկայացված 5 դիմումներից 4-ը ներկայացվել է զբաղեցրած պաշտոնից ազատում կարգապահական տույժը կիրառելու, իսկ 1-ը՝ զբաղեցրած պաշտոնից ազատման հանգեցնող կարգապահական տույժ կիրառելու համաձայնություն ստանալու համար: Այս դիմումների հիման վրա նշանակվել է 4 ծառայողական քննություն, որոնցից 2-ով ՀՀ ՔԾԽ-ն համաձայնություն է տվել՝ կիրառելու կարգապահական տույժերը: Մեկ դեպքում պաշտոնից ազատում կարգապահական տույժը կիրառելուն Խորհուրդը համաձայնություն չի տվել: Մեկ ծառայողական քննություն դադարեցվել է, քանի որ մինչեւ դրա ավարտվելը՝ քաղծառայողը իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Մեկ այլ դեպքում կրկին նույն պատճառով ծառայողական քննություն չի նշանակվել: Քաղծառայողներն իրենց նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի իրավացիությունը վիճարկելով՝ ներկայացրել են ծառայողական քննություն անցկացնելու 7 դիմում: Դրանցից 6-ով նշանակվել է 3 ծառայողական քննություն: Մեկ դեպքում քննությունն իրականացվել է տույժ կիրառելու իրավասությամբ օժտված պաշտոնատար անձի եւ 4 քաղծառայողների դիմումների հիման վրա միաժամանակ: Կատարած քննությունների արդյունքում 5 քաղծառայողի նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը համարվել են հիմնավոր, 1-ի նկատմամբ կիրառված կարգապահական տույժը՝ անհիմն: Մեկ քաղծառայողի դիմումով ծառայողական քննություն չի նշանակվել, քանի որ մինչեւ քննության նշանակումը Խորհրդի կողմից գրություն է ներկայացվել կարգապահական տույժ կիրառողին, որի հիման վրա կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանը ճանաչվել է անվավեր, եւ քաղծառայողը հրաժարվել է քննություն անցկացնելու իր պահանջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել