Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրկորովը, ուկրաինուհին, թուրքը…

Հունվար 14,2011 00:00

Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը Սուրբ Ծնունդը դիմավորել է ԱՄԷ-ի Շարժա էմիրության հայկական եկեղեցում: Նա Էմիրաթներում եղել է «Սպարտակի» ֆուտբոլիստ Իվան Սաենկոյի, «Զենիթի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Կերժակովի, նաեւ ուկրաինուհի երգչուհի Անի Լորակի եւ նրա թուրք ամուսնու հետ: Աստղային խումբը Սուրբ Ծննդին այցելել է հայկական եկեղեցի, որտեղ Կիրկորովը չի տեսել Փիլիպոս առաքյալի սրբապատկերը եւ նեղվել է: Իմանալով, որ ԱՄԷ-ի ուղղափառ համայնքը կրում է Սուրբ Փիլիպոսի անունը, նա զգալի գումար է նվիրաբերել համայնքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել