Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎՏՈՊԱՏԱՀԱՐ՝ ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ

Հունվար 18,2011 00:00

Հունվարի 16-ին տեղեկություն էր ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 26-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Դեռեւս չպարզված հանգամանքներում «Ռենջ Ռովեր» մակնիշի 50 ՏԼ 501 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը, ինչի հետեւանքով 37-ամյա Արման Վարդանյանը տեղում զոհվել է, իսկ 48-ամյա Արթուր Ֆիդանյանը ստացել է մարմնական վնասվածքներ եւ մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը՝ տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ա. Ֆիդանյանի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է կայուն ծանր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել