Լրահոս
Օրվա լրահոսը

2011-Ի ՍԿԻԶԲԸ՝ ԹՎԵՐՈՎ

Հունվար 18,2011 00:00

Նոր տարում՝ հունվարի 1-ից մինչեւ այսօր Սյունիքի մարզում գրանցվել է արտակարգ իրավիճակների 4 դեպք, որից 3-ը Կապանի տարածաշրջանում արձանագրված հրդեհներն են, իսկ մյուսը՝ ավտոճանապարհային վթար Գորիս-Ստեփանակերտ մայրուղու 4 կմ-ում: Զոհեր չկան, կան վնասված ուղեւորներ: Վերջին հրդեհի դեպքը Կապանում գրանցվել է երեկ, այգիներից մեկում տնակն էր հրկիզվել, զոհեր եւ վիրավորներ չկան: Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Հարությունյանի փոխանցմամբ՝ անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այս տարի Սյունիքում նվազել են արտակարգ իրավիճակների դեպքերը. 2010թ. առաջին երկու շաբաթում 9 արտակարգ իրավիճակի դեպք է գրանցվել՝ 6 հրդեհ, 2 տարերային եւ 1 կենցաղային դեպք:
Իսկ բնապահպանության ոլորտում 2011թ.-ին դեռեւս անտառխախտման, որսագողության եւ ապօրինի ձկնորսության դեպք չի գրանցվել: Ապօրինի ծառահատման դեպք վերջին անգամ գրանցվել է 2010թ. տարեվերջին: Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի տեղեկատվությամբ՝ դեկտեմբերի 29-ին Գեղիի տարածքում անտառխախտման 6 դեպք է գրանցվել:
Կապանում հունվարի 14-ի դրությամբ 22 երեխա է ծնվել: Տոնական օրերին 200-ից ավելի կանչ է սպասարկել Կապանի բժշկական կենտրոնի շտապօգնության կայանը: Ջրծաղիկն էլ դեռ շարունակում է տարածվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել