Լրահոս
Օրվա լրահոսը

«Միկան» առաջին միավորը վաստակեց

Հունվար 18,2011 00:00

\"\"Երեւանի «Միկան», որ ֆուտբոլի ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոն թիմերի «Համագործակցության գավաթ» ավանդական մրցաշարին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ ժամանել էր հենց մեկնարկի օրը եւ նույն օրը երեկոյան հանդիպելով «Սկոնտոյի» (Լատվիա) հետ՝ պարտվել 0:2 հաշվով, հաջորդ օրն ուժերը չափեց Ղազախստանի «Տոբոլի» հետ: Այս հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, չնայած խաղի ընթացքում գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանի տղաները երկու անգամ գլխավորում էին հաշիվը:
Այսօր կայանալիք խմբային մրցաշարի վերջին հանդիպումից առաջ, որում «Միկան» ուժերը չափելու է Ուզբեկստանի «Բունեդկորի» հետ, մեր թիմը մեկ միավորով եւ գնդակների 2:4 հարաբերակցությամբ եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել