Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսել են «ատչոտները»

Հունվար 18,2011 00:00

Երեկ ՀՀ կառավարությունում մեկնարկել է ՀՀ նախարարությունների եւ կառավարությանն առընթեր պետական գերատեսչությունների 2010թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը: Մինչ հաշվետվություններին անդրադառնալը՝ վարչապետը նշել է, որ անդրադարձ է արվելու նախարարությունների՝ ՀՀ կառավարության 2010թ. գործունեության ծրագրից բխող գերակա խնդիրներին ու միջոցառումների ծրագրի իրականացման արդյունքում արձանագրված հաջողություններին եւ բացթողումներին:
2010թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ կրթության եւ գիտության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի, ֆինանսների եւ բնապահպանության նախարարները: ՀՀ կառավարության անդամները ներկայացրել են ՀՀ կառավարության 2010թ. գործունեության ծրագրից բխող գերակա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքները:
Հաշվետվությունները լսելուց հետո կառավարության ղեկավարն անդրադարձել է 2010թ. ընթացքում ըստ նախարարությունների տրված հանձնարարականների կատարողականներին: Որպես նախարարությունների 2010թ. գործունեության ընդհանուր խնդիր՝ Տիգրան Սարգսյանն առանձնացրել է նախարարություններում ներքին աուդիտի հարցի կանոնակարգումը:
Խոսելով արձանագրված թերացումներից եւ բացթողումներից՝ վարչապետ Սարգսյանը բացատրություններ է պահանջել դրանց վերաբերյալ: ՀՀ նախարարները զեկուցել են տրված հանձնարարականների ժամանակին չկատարման եւ հետաձգումների պատճառների մասին: Վարչապետը նախարարների  ուշադրությունը հրավիրել է չկատարված միջոցառումների վրա՝ հանձնարարելով դրանք վերցնել անձնական հսկողության տակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31