Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՈՌԻՆ» պարապուրդի է մատնված

Հունվար 18,2011 00:00

Հայաստանի երեսակման խոշորագույն «Լոռի» ձեռնարկությունը 2010 թվականից ի վեր պարապուրդի է մատնված, «ԱրմԻնֆոյի» թղթակցին այդ մասին հաղորդել են ընկերության տնօրինությունում: Աղբյուրի տվյալներով, ձեռնարկությունում արտադրությունը դադարեցվել է պատվերների եւ հումքի բացակայության պատճառով: Սպառման հիմնական շուկան եւ հումքի մատակարարը Բելգիան է:
Պատվերներ չեն ստացվում համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցության առնչությամբ: Ձեռնարկությունում անկում էր նախանշվում դեռ 2009 թվականից, որը հանգեցրեց արտադրության լիովին դադարեցման՝ չնայած վաճառքը 30 տոկոսով ավելացնելու ղեկավարության ծրագրերին: 2009 թվականին արտադրվել է շուրջ 40 մլն դոլարի ալմաստ:
Հիշեցնենք, որ 2009 թվականի սկզբին «Լոռի» էր այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ այն ժամանակ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի եւ հնդկական FIRESTONE Neeshal Modi ընկերության ղեկավարի ուղեկցությամբ: Քննարկվել էին համագործակցության եւ Հայաստանի երեսակման ճյուղի զարգացման հարցեր: Նախարարն այն ժամանակ հավաստիացրել էր, որ FIRESTONE-ն խոշոր միջոցներ կներդնի «Լոռիում» եւ կօգնի ձեռնարկության զարգացմանը:
Սակայն «Լոռիում» «ԱրմԻնֆո» գործակալությանը հաղորդել են, որ հնդկական ընկերությունն այդ ուղղությամբ ներդրումներ չի կատարել: Բացի այդ, անցյալ տարի Հայաստանի կառավարությունը խոստացել էր բյուջեից վարկ հատկացնել ձեռնարկությանը ճգնաժամը հաղթահարելու համար, սակայն այդպես էլ այն չի հատկացրել:
1992 թվականին ստեղծված LORI LLC երեսակման ձեռնարկության հիմնական բաժնետերերն են Արսլանյան ընտանիքը եւ Վարդգես Քնաջյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31