Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏՈՆՅԱԼ ՎԱՐԿԵՐ՝ 273 ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ

Հունվար 18,2011 00:00

Ինչպես տեղեկանում ենք ֆինանսների նախարարությունից՝ 2010 թվականի ընթացքում բնակարանային պայմանների բարելավման նպատակով  բռնադատվածի կամ վերջինիս առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող 35 քաղաքացիների տրամադրվել են արտոնյալ պայմաններով վարկեր՝ 168 մլն 241 360 ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով:
Վարկերը տրամադրվում են 25 տարի մարման ժամկետով եւ տարեկան 1 տոկոս դրույքաչափով, վարկը տրամադրման օրվանից սկսած՝ 3 տարի հետո, իսկ տոկոսները 2 տարի հետո մարելու պայմանով: 2010 թվականի  դեկտեմբերի 30-ի դրությամբ նշված վարկային ծրագրի շրջանակում 273 քաղաքացու տրամադրվել է ընդհանուր առմամբ 1 մլրդ 63 մլն 890 հազար 90 դրամ գումարով վարկ: Բռնադատված քաղաքացիներին արտոնյալ պայմաններով բյուջետային վարկերի տրամադրման գործընթացն իրականացվում է 2001 թվականից: Վարկերը տրամադրվում են բնակարանի գնման, բնակարանային շինարարություն իրականացնելու կամ անավարտ բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու, ինչպես նաեւ վերանորոգելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31