Լրահոս
Օրվա լրահոսը

Կուբացին ձեռնոց է նետել Վանես Մարտիրոսյանին

Հունվար 19,2011 00:00

\"\"Կրտսեր միջին քաշային բռնցքամարտիկ, կուբացի Էրիսլանդի Լարան օրերս հայտարարել է, թե ցանկանում է ռինգում հանդիպել պրոֆեսիոնալ ռինգում պարտություն չկրած Վանես Մարտիրոսյանի հետ: Լարան Boxingscene»-ին ասել է. «Վանեսն ակնհայտորեն չի ցանկանում հայտնվել իմ ճանապարհին: Իսկ ես շարունակում եմ առաջ ընթանալ: Եթե նա ցանկություն հայտնի, կարծում եմ՝ լավ մենամարտ կստացվի: Վանեսն արդեն վեց տարի է, ինչ պրոֆեսիոնալ ռինգում է: Սակայն աշխարհի չեմպիոնի կոչման համար դեռ մենամարտ չի անցկացրել: Ես նրա հետ պայքարել պատրաստ եմ՝ թեկուզ վաղը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել